14/01/2020 18:26
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքը երկարաձգվել է
Դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը մինչև մարտի 15-ը, երեքշաբթի РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Զամիր Ժոոշևը:
«Այսօր նիստի ժամանակ խափանման միջոցը երկարաձգվեց երկու ամսով, այսինքն՝ մինչև մարտի 15-ը», - ասել է նա:
Ըստ Ժոշևի՝ գործի քննությունը կրկին հետաձգվել է ամբաստանյալներից մեկի փաստաբանների հիվանդության պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:
Աթամբաևը, որը Ղրղզստանը ղեկավարել է 2011-2017 թվականներին, օգոստոսի 8-ին իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում: