14/01/2020 11:40
Apple-ը հերքում է ավիաբազայում հրաձգության գործով ԱՄՆ-ի իշխանությունների մեղադրանքը
iPhone սմարթֆոնների և այլ հանրաճանաչ սարքերի արտադրող Apple ընկերությունը երկուշաբթի հերքել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մեղադրանքները՝ ըստ որի չի աջակցում ահաբեկչության հետաքննությանը:
Բարը նշել է, որ իշխանությունները Apple-ից «զգալի» օգնություն չեն ստացել հրաձգության հետաքննության հարցում, որը կազմակերպվել էր Պենսակոլեի ռազմաբազայում Սաուդյան Արաբիայի կուրսանտի կողմից: Բարը նաև կոչ է արել տեխնոլոգիական ընկերություններին օգնել ՀԴԲ-ին՝ արգելաբացելու հարձակվողին պատկանող երկու iPhone- ները:
«Մենք մերժում ենք այն պնդումները, թե Apple-ը զգալի օգնություն չի ցուցաբերել Պենսակոլեի հետաքննության հարցում: Մեր պատասխանները բազմաթիվ խնդրանքների (իշխանությունների) միշտ եղել են ժամանակին և մանրակրկիտ, մենք շարունակում ենք տալ այդ պատասխանները», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: