14/01/2020 15:48
Խորհրդարանում ավարատվեց պաշտպանության նախարարի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ շուրջ 3 ժամ տևած հանդիպումը
Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ:
Շուրջ 3 ժամ տևած փակ հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր ՊՆ-ում իրականացվող փոփոխությունների, ապագա բարեփոխումների օրակարգի մասին, ինչպես նաև մի շարք հարցեր ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերների հետ կապված:
«Մեր օրենսդրասկան գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք, որոնք ուզում ենք գերատեսչությունների ղեկավարների հետ ճշտել, հասկանալ, մեր մոտեցումները ներկայացրել, լսել իրենց մոտեցումները, ինչը, բնականաբար, ազդելու է մեր օրենսդրական գործունեության վրա», - ասաց Մարուքյանը:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի և ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։