14/01/2020 19:12
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1330 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 261 մարդ (78 կին, 133 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1069 մարդ (321 կին, 545 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 987 բնակիչ: