14/01/2020 19:02
Թեհրանը դիտարկում է Մեծ Բրիտանիայի դեսպանին վտարելու հարցը
Իրանի կառավարությունը քննարկում է Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերի արտաքսման հնարավորությունը՝ Թեհրանում բողոքի ցույցերին մասնակցելուց հետո, հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով երկրի դատական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյնա Էսմայլիին:
«Միջազգային իրավունքում այդպիսի մարդիկ համարվում են անցանկալի անձինք, և մեր ժողովուրդն ակնկալում է, որ նրան վտարելու են երկրից, դա պահանջում է նաև միջազգային հանրությունը», - ասել է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանը դրա համար ունի բոլոր օրինական պատճառները:
«Իհարկե, Արտաքին գործերի նախարարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պատասխանատու են այս հարցում՝ որպես հյուրընկալող պետություն», - ասել է նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ տեղի է ունենալու 1961 թվականի ապրիլի 18-ի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն (WÜD):