14/01/2020 13:18
Թրամփը հավելյալ 7,2 մլրդ դոլար է ուղղորդելու Մեքսիկայի հետ սահմանի պարսպմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է այս տարի լրացուցիչ 7,2 միլիարդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը, հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ներքին պլանավորման՝ իր ստացած տվյալներին:
Ըստ հրատարակության՝ միջոցները կուղղորդվեն մինչև 2022 թվականի գարունը 885 մղոն (ավելի քան 1400 կիլոմետր) արգելափակոցների կառուցմանը: Այս տարվա վերջին, մասնավորապես, պլանավորվում է կառուցել մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ տեղամասն Արիզոնայի նահանգում:
Ամերիկա-մսքսիկական սահմանի երկարությունը 3,14 հազար կմ է: Այս պահին ավարտված է 122 կիլոմետր արգելապատի շինարարությունը, որը հատվածների մեծ մասում կատարված է հողի մեջ խրված պողպատե և երկաթբետոնե սյուների տեսքով: