14/01/2020 15:39
Մեր սիրելի վարչապետն եկավ մեզ փրկի՞, թե՞ կոխի ճահճի մեջ. ավտոներկրող
Եթե մեր ներկրած ավտոմեքենաները 2019 թվականի դեկտեմբերին են հայտարարագրվել, ուրեմն մաքսազերծումն էլ պետք է 2019 թվականի դրուքաչափերով արվի։ Թե չէ ո՞նց կլինի, որ 1300 դոլարով գնված 2006 թվականի արտադրության «Nissan Elgrand»-ի մաքսազերծումը 20 հազար դոլար արժենա։ Սա հիմարություն է, այսօր ասաց ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողներից մեկը։
«Ինչի՞ ես կառավարությանը փող տամ։ Եկեք ոչ մեկս կաշառք չտանք։ Մի բրոկերն ուզում է 80 հազար, մի բրոկերը՝ 120 հազար, մեկն էլ՝ 200 հազար։ Սահմանված թիվ չկա։ Իսկ մեզ պատասխանում են, որ բրոկերը մեզնից կարող էր մեկ միլիոն էլ ուզել։ Մենք համաձայն ենք. թեկուզ պետհամարանիշ չտային, մենակ մաքսազերծեին, կտանեինք ավտոմեքենաները մեր բակում կպահեինք, հետո, երբ հերթը հասներ ու համարանիշ տային, կվաճառեինք։ Մեր սիրելի վարչապետն եկավ մեզ փրկի՞, թե՞ կոխի ճահճի մեջ։ Սաղս վարկերի տակ ճռռում ենք, բայց էսօր մեզ չեն աջակցում։ Վարչապետին ճիշտ չեն հասցնում», - բողոքեց ցուցարարներից մեկը։