14/01/2020 11:23
Երկու մարդ է զոհվել Աֆղանստանի հյուսիսում պայթյունների հետևանքով
Երկու մարդ զոհվել է, առնվազն ութը՝ վիրավորվել, Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի մայրաքաղաքում տեղի ունեցած մի քանի պայթյունի հետևանքով, հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ըստ հեռուստաալիքի՝ պայթյունները որոտացել են մեկը մյուսի հետևից երեքշաբթի առավոտյան Մազարի-Շարիֆ քաղաքում դաշտային հիվանդանոցի անմիջական հարևանությամբ: Ըստ «Պաժվակ» գործակալության ՝ պայթյունների հետևանքով երեխաներ են զոհվել:
Ariana News- ը հավելում է, որ, ըստ ոստիկանության ներկայացուցչի, նախնական տվյալները ցույց են տալիս, որ ական է պայթել: