14/01/2020 12:00
Մոսկվա-Կրասնոյարսկ չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Պերմում
Կրասնոյարսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ուղևորի պատճառով ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել Պերմում: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական օդանավակայանի մամուլի քարտուղարին:
Ըստ նրա՝ հրատապ վայրէջքի պատճառը եղել է օդանավում գտնվող անձի առողջության վատթարացումը: Դրա պատճառով ինքնաթիռի օդաչուն որոշել է վայրէջք կատարել Պերմում ՝ ժամը 7.33-ին (Երևանի ժամանակով 6.33-ին):
«Տղամարդն իրեն վատ է զգավել, վայրէջքից հետո նրան հոսպիտալացել են՝ արյան ցածր ճնշման ախտորոշմամբ», - հավելել է խոսնակը:
Նշվում է, որ մյուս ուղևորները շարունակել են ուղևորությունը 8.45-ի չվերթով (Երևանի ժամանակով 7.45-ին):