14/01/2020 16:12
Քաղաքական որոշումն այն է, որ Եղվարդի ծննդատունը պետք է մնա և գործի. Կոտայքի մարզպետ
Քաղաքական որոշումն այն է, որ Եղվարդի ծննդատունը պետք է մնա և գործի։ Ես կողմ եմ հիվանդանոցի վերազինմանն ու վերակառուցմանը։ Մնացած որոշումներն ընթացակարգային են, Եղվարդի ծննդատան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Այս պահին Եղվարդը և Նաիրի տարածաշրջանն ունեն ծննդատուն, որն աշխատում է ամբողջ հզորությամբ։ Մենք քաղաքացիակենտրոն քաղաքականություն ենք իրականացնում. ՀՀ քաղաքացու շահը դոմինանտ է։ Այն մտահոգությունները, որ երկու օր հնչում են այստեղ, տասը օր առաջ հնչեցրել եմ Առողջապահության նախարարությունում», - հավաստիացրեց մարզպետը։
Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ նախաարի հետ արդյունավետ զրույց են ունեցել։
«Լիահույս եմ, որ նախարարի նախանշած 15 ծնունդի շեմն այս տարի կանցնենք։ Ֆինանասավորման հարցով կառավարության որոշումը կլինի 2-3 օրում», - ասաց նա։