14/01/2020 12:12
Իրանում ինքնաթիռի կործանման գործով մի քանի մարդ է ձերբակալվել
Մի քանի մարդ է ձերբակալվել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ կապված: Այդ մասին հայտնել է երկրի դատական համակարգի ներկայացուցիչ Գոլյամխոսեյն Էսմայիլին:
Էսմայլին այլ մանրամասներ չի ներկայացրել ձերբակալությունների վերաբերյալ:
Ավելի վաղ հարորդվել էր, որ ուկրաինական ինքնաթիռը, որում եղել է 167 ուղևոր (Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ) և անձնակազմի 9 անդամ, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան: