14/01/2020 14:00
Թուրքիայում 176 սպայի ձերբակալության օրդեր է տրվել
Թուրքիայի դատախազությունը 176 սպայի ձերբակալության հրաման է տվել: Այդ մարդիկ մեղադրվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու համար, հայտնում է Anadolu-ն:
Նշվում է, որ գործողությունն իրականացվում է 49 նահանգում: Կասկածյալների շարքում կա գործող 108 լեյտենանտ և ավագ լեյտենանտ, նաև F-16-ի վեց օդաչու: Արդեն ձերբակալվել է 115 մարդ:
Գործող նախագահ Էրդողանը հենց Գյուլենին է մեղադրում երկրում 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: