14/01/2020 12:24
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի պարգևատրումների համար ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին պարգևատրելու համար 2019 թվականին ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացվել։
Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից ներկայացրել են, թե որքան գումար է հատկացվել պարգևավճարների համար։
«Վարչապետի աշխատակազմի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը կազմում է 500 միլիոն 229 հազար երկու հարյուր դրամ», - հայտնել են կառավարությունից։