14/01/2020 14:13
Նեապոլում մետրոյի գնացքների բախում է գրանցվել
Մի քանի գնացքի բախում է տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Իտալիայի Նեապոլի մետրոպոլիտենում, 13 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ տեղական Il Mattino հրատարակության՝ միջադեպին մասնակցել է երեք գնացք, որոնցից մեկը եղել է առանց ուղևորների: Բախումը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային մասում:
Քաղաքային տրանսպորտային ընկերության տվյալով՝ տեղական մետրոյի երեք «դեղին» գծերից մեկի երկաթուղային երթևեկությունը դադարեցված է: Վիրավորների տարհանման համար փակվել են մոտակա երեք կայանները: Ընդհանուր առմամբ՝ հոսպիտալացվել է 13 մարդ, այդ թվում ՝ գնացքի վարորդները:
Ըստ նախնական տեղեկության՝ բախման պատճառը եղել է մարդկային սխալը: