14/01/2020 11:54
Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտու» ակումբի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում:
33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փեյքան» ակումբ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 10 հանդիպում: