15/01/2020 11:11
Արթուր Վանեցյանը մանրամասնել է, թե ինչ վտանգների մասին էր զգուշացնում ամիսներ առաջ
Ազգային անվտանգության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Թվիթերում գրառում է արել՝ նշելով, թե երկրի անվտանգությանը սպառնացող ինչ վտանգների մասին է զգուշացրել ամիսներ առաջ։
«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին», - գրել է Արթուր Վանեցյանը։
2019-ի սեպտեմբերին իր հրաժարականից հետո Արթուր Վանեցյանը հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, որ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», - ընդգծել էր նա: