«Նման, բայց տարբեր հունվարներ․ Բաքու 1990, Վիլնյուս 1991». լիտվական պարբերականի հոդվածը՝ նվիրված Բաքվի հայկական ջարդերի 30-ամյակին

15/01/2020 11:54

«Նման, բայց տարբեր հունվարներ․ Բաքու 1990, Վիլնյուս 1991». լիտվական պարբերականի հոդվածը՝ նվիրված Բաքվի հայկական ջարդերի 30-ամյակին


Լիտվական հեղինակավոր lrytas.lt պարբերականում Բաքվի հայկական ջարդերի 30-ամյակին նվիրված լույս է տեսել լիտվացի հայտնի պատմաբան Ալգիս Կասպերավիչյուսի հոդվածը։

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ։

«Նման, բայց տարբեր հունվարներ․ Բաքու 1990, Վիլնյուս 1991

Այս հունվարին լրանում է այն ողբերգության 30-ամյակը, երբ վերջին հայերը ստիպված եղան փախչել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից՝ շարունակվող ադրբեջանական ջարդերի պատճառով: Ադրբեջանի այլ շրջաններում այլևս հայեր չմնացին, չնայած նրանք այնտեղ ապրել էին հարյուրամյակներ շարունակ:

Ջարդերի ժամանակ Սովետական բանակի միավորները տանկերով և այլ ծանր տեխնիկայով մտան միլիոնանոց քաղաք Բաքու․ նրանք ուշ մտան, երբ ջարդերն արդեն ընթանում էին իրենց ամբողջ թափով։

Բանակը դիմադրության արժանացավ ադրբեջանցի ակտիվիստների կողմից, որոնցից շատերը հարձակում էին գործել կամ նույնիսկ սպանել հայերին՝ թալանելով և ոչնչացնելով նրանց սեփականությունը։ Վիլնյուսի ապագա քաղաքապետը՝ Արտուրաս Զուոկասը, ով այն ժամանակ դեռևս երիտասարդ լրագրող էր, 1990թ․ հունվարի 24-31-ն այցելել էր Բաքու և Վիլյուսի համալսաանի թերթում գրել հայերի տառապանքների մասին․ «Մարդկանց նետում էին պատուհաններից, այրում և ծեծելով սպանում»։

Այս վկայությունն ավելի արժեքավոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Զուոկասը դատապարտում է զորքերի մուտքը։ Նրա կարծիքով՝ հայերին փրկելը պատրվակ էր հիմնական նպատակի՝ ադրբեջանական ժողովրդական շարժումը ճնշելու համար, որը ղեկավարվում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից: (Տես.՝ A. Zuokas. Ką gina tankai Baku gatvėse?// „Universitas Vilnensis“ 1990 vasario 9 ) Ա. Զուոկաս. Ի՞նչ են տանկերը պաշտպանում Բաքվի փողոցներում: // Universitas Vilnensis 1990-ի փետրվարի 9-ին):

Բանակի հետ ամենամեծ բախումները տեղի ունեցան հունվարի 19-ին և 20-ին Բաքվի փողոցներում: Հունվարի 20, որ ներկայիս Ադրբեջանը ամեն տարի  ոգեկոչում է որպես «Սգո օր»:

Ոգեկոչումը կազմակերպում են իշխանությունները, և այս տարի Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով քաղաքացիներին, հորդորեց նրանց հնարավորինս շատ միջոցառումներին մասնակցել, որի ընթացքում նրանք, ինչպես միշտ, անիծում և սպառնում են Հայաստանին ու հայությանը:

Լիտվայում մենք, հավանաբար, կտեսնենք հոդվածներ կամ մեկնաբանություններ մամուլում և ինտերնետում, որոնցում, ինչպես և շատ անգամներ, 1990թ․ հունվարյան իրադարձությունները Բաքվում և 1991թ. իրադարձությունները Վիլնյուսում կհամեմատվեն: Երկու դեպքում էլ խորհրդային բանակի գործողությունների հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ: Ի դեպ, Բաքվում շատ ավելին, քան Վիլնյուսում: Այնտեղ, Բաքվում, սպանվել և վիրավորվել են նաև զինվորներ և սպաներ:

Այնուամենայնիվ, այս տարբերությունը փաստարկ չէ Բաքվում և Վիլնյուսում տեղի ունեցող իրադարձությունների նմանությունը հերքելու համար: Կարևորն այն է, թե ինչ էր տեղի ունեցել Լիտվայում և Ադրբեջանում մինչև այդ իրադարձությունները: Եվ, իհարկե, կարևոր է նաև, թե ինչպես են այժմ բացատրվում այս իրադարձությունները, և որ պահերն են կարևորվում:

Լիտվայում, ինչպես հայտնի է, Սայուդիսը ատելություն չի սերմանել Լիտվայում ապրող այլ ազգությունների ներկայացուցիչների հանդեպ, և օտարերկրացիների նկատմամբ բռնություն չի եղել: Լիտվայի Հանրապետությունը, որն իր անկախությունը հռչակեց 1990-ի մարտի 11-ին, իր տարածքում բնակվող բոլոր մարդկանց ճանաչեց որպես պետության քաղաքացի՝ անկախ իրենց ազգությունից:

1991թ. հունվարին ազգային թշնամանքի հողի վրա բախումներ չեղան ժողովրդի միջև: Խորհրդային ներքին զորքերի բռնությանը հակադրվեցին խաղաղ հանրահավաքներ, որին ամբողջ Լիտվայից մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ:

Հունվարի 12-ից 13-ի գիշերը զինվորականները գնդակահարեցին 13 անզեն մարդկանց, մի քանի հարյուրը վիրավորվեցին կամ այլ վնասվածքներ ստացան: Ոչ բռնի դիմադրության ֆոնին՝ ԽՍՀՄ ղեկավարները չհամարձակվեցին դիմել ուժի համատարած կիրառմանը, որով և զինվորները վերադարձվեցին զորանոց:

Հունվարի 13-ի իրադարձությունները Լիտվայում համարվում են տխուր և միևնույն ժամանակ պատվելի տարեդարձ, և այն երբեք չի վատնվում Լիտվայում ապրող այլ ազգությունների մարդկանց դեմ ուղղված մեղադրանքներով և սպառնալիքներով:

Մինչդեռ Խորհրդային Միությունում պետականաշինության Ադրբեջանի ճանապարհը ուղեկցվում էր հայկական ջարդերով, կոտորածներով և արտաքսումներով: Այս գործողությունների ամբողջությունն է, որ կոչվում է էթնիկ զտում:

Փաստն այն է, որ էթնիկ զտումները սկսվել են դեռ խորհրդային միության վաղ տարիներին, այսպես կոչված Նախիջևանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը մտցվեց Ադրբեջանի կազմի մեջ: Նախիջևանի ԽՍՀ բնակչություն կեսը հայեր էին, և Բաքվի իշխանությունները ամեն կերպ հորդորում կամ ստիպում էին նրանց մեկնել Հայաստան կամ ԽՍՀՄ այլ մասեր:

Պարզ է, որ Ադրբեջանի իշխանությունների համար այլևս հնարավոր չէր սպանել հայերին սովետական ժամանակներում, ինչպես  թուրքական բանակի հետ միասին դա արեցին 1917-ին Կովկասում տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Այնուամենայնիվ, առանց արյունահեղության տեղահանումը երկար էր, բայց ապացուցվեց, որ արդյունավետ է: 1989 թվականին Նախիջևանի ԻԽՍՀ տարածքում այլևս հայեր չէին մնացել:

Մնացած Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, հայ բնակչությունը կազմում էր ավելի քան 90%, և Ադրբեջանի իշխանությունները չկարողացան նրանց վերացնել: Փոխարենը, նրանք փորձեցին սահմանափակել տարածքի տնտեսական զարգացումը և հայերի մշակութային կյանքը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղի հայերը դիմեցին Մոսկվա՝  իրենց տարածքը հարևան ՀՍՍՀ-ին միացնելու խնդրանքով, բայց դրական պատասխան չստացան:

Գորբաչևի կողմից սկսված բարեփոխումների շրջանակներում, 1988-ի փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ-ից ՀՍՍՀ-ին միացնելու մասին: Մոսկվան ձգձգեց՝ հրաժարվելով նման տարածքային փոփոխություններ կատարելուց, իսկ ադրբեջանցիները Սումգայիթում՝ Ադրբեջանի արդյունաբերական քաղաքում, կազմակերպեցին հայերի սարսափելի ջարդեր:

Սադիստական կոտորածները և կանանց զանգվածային բռնաբարությունները հայերին հիշեցնում էին 1917թ․-ից հետո Կովկասում զանգվածային սպանությունների և 1915-1923 թվականներին Թուրքիայում հայերի և այլ քրիստոնյաների ցեղասպանության մասին: Թուրքիան մինչ օրս հերքում է դա, մինչդեռ ժամանակակից Ադրբեջանում հայերին դեռ այս կերպ են վերաբերվում:

Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեցին բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարների հետ և 1991 թվականին պաշտոնապես վերացրեց այս տարածքի ինքնավար կարգավիճակը:

Դրանից հետո տարածքը հռչակվեց Արցախ (հին հայկական անուն Լեռնային Ղարաբաղի փոխարեն): Հայաստանի աջակցությամբ այն հաջողությամբ դիմակայեց ադրբեջանական բանակի գրոհներին:

1994թ․ ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը, բայց Ադրբեջանը մինչ օրս պատրաստվում է վրեժ լուծել: Դրա մասին են վկայում ոչ միայն շփման գծում տեղի ունեցող բախումները, բանակի հզորացումը, այլև երկրի բնակիչների շրջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը: Հայաստանին մեղադրում են Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը զրկելու մեջ և ոչ միայն դրանում:

Մերժվում է նաև հայերի՝ որպես հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի գոյությունը: Հայտարարվում է, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը XIX դարի սկզբին իբր թե բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ հայերը Թուրքիայից տեղահանվել են ռուսական ցարերի կողմից:

Այսպիսով, ըստ ադրբեջանական քարոզչության, հայերը ազգ չեն, և ոչ էլ ունեն իրենց տարածքը: Այս կերպ, նրանք հող են նախապատրաստում հնարավոր առաջիկա Հայոց ցեղասպանության համար Արցախում կամ նույնիսկ Հայաստան ներխուժման դեպքում:

Միևնույն ժամանակ, արտասահմանում գտնվող ադրբեջանցի դիվանագետները իրենց երկիր վճարովի ուղևորությունների փոխանակման կամ այլ տեսակի փոխհատուցումների դիմաց հավաքագրում են լրագրողների և այլ անհատների, որոնք ունակ են գրելու և քարոզչություն տարածելու կամ գոնե Ադրբեջանի առավել բարենպաստ պատկերը ու նրա կառավարության քաղաքականությունը ներկայացնելու: Սակայն չպետք է հիշատակել հայկական ջարդերի, էթնիկ զտումների և ծայրահեղ ատելության հրահրման մասին:

Ցավոք սրտի, այդպիսի դիվանագետների գործողությունները նկատելի են նաև Լիտվայում: Ադրբեջանի դեսպանությանը ծառայող «ազդեցիկի» հետ մեկտեղ Lietuvos aidas-ի  երաժշտագետ և հրապարակախոսներից մեկը գրել է իր` Բաքու այցելության մասին «Բաքվի էտյուդներ» խորագրով:

Այս էտյուդներում խստորեն քննադատվում է Լեռնային Ղարաբաղի «հայկական օկուպացիան», որը ենթադրաբար խախտում է միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչևէ․ այնտեղ որևէ խոսք չկա, որ եթե այդ «ամբողջականությունը» վերականգնվի, ապա Լեռնային Ղարաբաղի հայերը կդառնան փախստականներ: Այսպիսով, Լիտվայի եւ Ադրբեջանի  հունվարյան իրադարձությունների ոչ միայն հանգամանքները, այլ նաև դրանցից քաղված դասերն են տարբերվում միմյանցից»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան