15/01/2020 17:43
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դաշնային ժողովին նախագահի ուղերձից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, նշելով՝ «չնայած որ ամեն ինչ չէ, որ ստացվել»:
Ռուսաստանի ղեկավարը նաև ասել է, որ մոտ ապագայում նա հանդիպումներ կունենա Կառավարության յուրաքանչյուր անդամի հետ: