15/01/2020 19:17
Ավստրալիայի իշխանությունները լրացուցիչ միջոցներ կտրամադրեն հրդեհներից տուժածներին
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտնել է անտառային հրդեհների հետևանքով տուժածների համար պետական օժանդակության լրացուցիչ միջոցների մասին: Կառավարության ղեկավարի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում:
«Ավելի քան 58 միլիոն ավստրալական դոլարի (40 միլիոն ամերիկյան դոլարի) չափով ֆինանսավորման լրացուցիչ փաթեթը խթան կդառնա անտառային հրդեհների հետևանքով տուժած քաղաքների և համայնքների համար: Մենք հուսով ենք, որ այս օժանդակությունը տասնյակ հազարավոր մարդկանց կօգնի դիմանալու առաջիկա օրերին ու շաբաթներին», - ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Փաթեթի շրջանակում մոտ 40 միլիոն ավստրալական դոլար (27,5 միլիոն ամերիկյան դոլար) կուղղվի մի շարք քաղաքներին և ավաններին՝ որպես նյութական օգնություն։