15/01/2020 18:49
Դաղստանում աղիքային վարակով հոսպիտալացվել է 69 մարդ
Կիզլյարում 69 մարդ, այդ թվում՝ 38 երեխա, հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով՝ թունավորումների պատճառով, ենթադրաբար՝ աղտոտված ջրից: Դաղստանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել:
«Կիզլյար քաղաքային հիվանդանոցում բուժվում է սուր աղիքային վարակի ախտորոշմամբ 69 անձ... Իրավիճակը վերահսկվում է Դաղստանի առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրագիմովի կողմից, ով ներկայումս գտնվում է Կիզլյարում», - ասված է հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: