15/01/2020 18:19
Իրանն առաջարկել է բարեփոխել ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան
ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան պետք է բարեփոխվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Կարծում եմ, որ մենք պետք է բարեփոխենք ԻՊ-ի դեմ կոալիցիան, քանի որ գոյություն ունեցող կոալիցիան օգտագործվել է ահաբեկիչների դեմ պայքարում ամենաարդյունավետ գեներալին սպանելու համար (Ղասեմ Սուլեյմանի)», - ասել է Զարիֆը՝ «Ռայսի երկխոսություն» միջազգային քաղաքագիտության ֆորումի ընթացքում: