15/01/2020 13:53
ԱՆ նախաձեռնությունը միտված է լինելու նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն. Մակունց
Ծննդատների փակման հարցը չենք հասցրել խմբակցության հետ քննարկել, բայց ինքս անձամբ պատրաստվում եմ խոսել Առողջապահության նախարարի հետ՝ հասկանալու, թե ինչ քաղաքականություն է որդեգրվել և ինչ նպատակով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հարցին՝ մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ նախատեսվո՞ւմ են, բանախոսը պատասխանեց.
«Արդարադատության նախարարությունը նախաձեռնում է փետրվարին սահմանադրական փոփոխությունները քննարկող աշխատանքային խումբ ստեղծել։ Եվ այո՛, այդ նախաձեռնությունը միտված է լինելու նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն»։