15/01/2020 13:21
Իրանում խոցված ինքնաթիռի սև արկղերի վերծանումը սկսվելու է հունվարի 20-ին Կիևում
Փորձագետների միջազգային խումբն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության՝ Իրանում խոցված ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը սկսվելու է հունվարի 20-ին: Այդ մասին Իրանից վերադառնալուց հետո հայտնել է Կիևի Դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուվինը:
«Խոցված Boeing-ի սև արկղերի վերծանումը կատարվելու է Ուկրաինայում: Հունվարի 15-ին Կիև կժամանեն Իրանի Ավիացիոն բյուրոյի նախագահը և բոլոր մասնագետները, ամսի 20-ին կսկսվի սև արկղերի վերծանումը»,- ասել է նա Ուկրաինայի TCH հեռուստաալիքի եթերում:
Ռուվինը հավելել է, որ շարունակվում է աղետի զոհերի ճանաչումը, ինչի համար օգտագործում են ԴՆԹ-ի անալիզը:
«Իրանի նախագահի կողմից խնդիր է դրված, որպեսզի բոլոր մնացորդները մինչև հունվարի 19-ը փոխանցվեն»,- նշել է փորձագետը: