15/01/2020 17:51
Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները բանակցություններ են վարել Նյու Դելիում
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցություններ են վարել Նյու Դելիում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է իրանական «Press TV» հեռուստաալիքը:
«Իրանի արտգործնախարար Զարիֆը և նրա ռուս գործընկեր Լավրովը բանակցություններ են վարել քաղաքագիտության «Ռայսինի երկխոսություն» քաղաքագիտական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է Հնդկաստանի մայրաքաղաքում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Արտաքին գործերի նախարարների հանդիպման մանրամասները չեն հաղորդվում: