15/01/2020 13:51
Թրամփ. Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանում ռեժիմի փոփոխության
Միացյալ Նահանգները նպատակ չունի փոփոխել Իրանում ռեժիմը, բայց սերտորեն հետևում է իսլամական հանրապետությունում բողոքի ցույցերով պայմանավորված իրավիճակին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Վիսկոնսինում հավաքված աջակիցների հետ: Հեռարձակումը վարում էին ամերիկյան հեռուստաալիքները:
«Այդ պահին իրանցիները դուրս են եկել փողոց այնպիսի քանակությամբ, ինչպիսին երբևէ չի եղել: Նրանք բողոքում են ռեժիմի բռնաճնշումների դեմ և պահանջում ավելի լավ ապագա, մեծ մարդիկ: Մարդիկ հոգնել են կառավարության թալանից՝ մահ, բռնություն և պատերազմ սերմանելու համար», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
«Ես նախազգուշացնում եմ Իրանի կառավարությանն այն մասին, որ չպետք է թույլ տա բռնություն կամ որևէ ցուցարարի մահ, ամբողջ աշխարհը հետևում է դրան», - ասել է Թրամփը: Նրա խոսքով ՝ «հազարավոր բողոքողներ» արդեն զոհ են դարձել: «Մենք աջակցում ենք իրանական ժողովրդին և ազատության համար նրանց պայքարին: Ինչ-որ անհավատալի բան է կատարվում», - հավելել է նախագահը:
«Մենք ուշադիր, շատ ուշադիր հետևում ենք: Մենք չենք ձգտում ռեժիմի փոփոխության», - ասել է նա: