15/01/2020 11:47
Կարծում եմ՝ «Դիաննա Հարությունյանի» գործով ունենալու ենք արդարացման դատական ակտ. Փաստաբան
Որքան էլ «Դիաննա Հարությունյան» ֆեյք էջը բացահայտելու վերաբերյալ հայտարարության մեջ նշվում էր, որ ԱԱԾ-ն, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին, սակայն այդ կառույցը ո՛չ այդպիսի գործառույթ, ո՛չ էլ լիազորություն չունի, առավել ևս՝ նման պարտականություն, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը։
«Դիաննա Հարությունյան կեղծ օգտատիրոջ ցուցմունք-հայտարարությունից պարզ դարձավ, որ նրա նպատակները հիմնականում քաղաքական են։ Սա այն հանցակազմն է, որը շատ դժվար ապացուցելի է։ Եթե չլինի անձի ինքնախստովանական ցուցմունքը, գրեթե անհնար է ապացուցել, որ անձի գործողություններն ուղղված են հենց այդ նպատակին։ Այս դեպքում մենք սա չունենք, և, որքանով ինձ է հայտնի, նա ունի բավական փորձառտու փաստաբան։ Կարծում եմ՝ այդ գործով ունենալու ենք արդարացման դատական ակտ», - նշեց Վահան Հովհաննիսյանը։