15/01/2020 10:28
Պակիստանում անձրևների և ձյան տեղումների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 93-ի
Պակիստանում անձրևների, ձնաբքի և սողանքների հետևանքով մահացել է 93 մարդ, վիրավորվել՝ ևս 53-ը, հայտնում է Dawn թերթը:
Ավելի վաղ հաղորդվում էր 57 զոհի և 42 վիրավորի մասին:
Հրապարակման համաձայն՝ վատ եղանակի զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Ազադ Քաշմիր շրջանում, որտեղ կա 66 զոհ: Դրան հաջորդում է Բելուջիստանը՝ 20 մահվան դեպքով: Առնվազն յոթ մարդ մահացել է Փենջաբ նահանգում: