15/01/2020 10:48
Գվատեմալայի նոր նախագահը ստանձնել է պաշտոնը
Գվատեմալայի ընտրված նախագահ, 63-ամյա Ալեխանդրո Ջամատեին պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ երդմնակալությունը տեղի է ունեցել Միգել Անխել Աստուրիասի անվան ազգային թատրոնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կենտրոնամետ աջ «Հառաջ» կուսակցության թեկնածուն հաղթել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 11-ին:
Մինչ այդ նա չորս անգամ առաջադրել էր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնի համար: