15/01/2020 15:22
Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է Թեհրանը
Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը հեռացել է Թեհրանից, հայտնում է «Tasnim»-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի կառավարությունը քննարկում է Մաքերին միջազգային օրենքներին համապատասխան վտարելու հնարավորությունը՝ Թեհրանում բողոքի ցույցերին մասնակցելուց հետո:
«Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է Իրանի մայրաքաղաքը», - ասվում է Twitter-ում գործակալության տարածած հաղորդագրության մեջ: