15/01/2020 12:15
Մելբուրնի օդանավակայանում մոտ 50 չվերթ է չեղարկվել հրդեհների հետևանքով առաջացած ծխի պատճառով
Ավստրալական Մելբուրնում օդանավակայանի աշխատանքը խափանվել է անտառային հրդեհներից առաջացած ծխի հետևանով վատ տեսանելիության պատճառով, մոտ 50 ներքին չվերթ չեղարկվել է, հայտնում է Australian հրատարակությունը:
Ըստ օդանավակայանի ներկայացուցչի՝ չեղյալ են հայտարարվել մոտ 50 թռիչք, որոնք ժամանում էին և մեկնում օդանավակայան, հետաձգվել են ևս տասնյակ թռիչքներ: Չեղարկումների մեծ մասն ազդել է Մելբուրնի և Սիդնեյի միջև թռիչքների վրա:
Օդանավակայանի խափանման պատճառ է դարձել ծխի հետևանով վատ տեսանելիության և գարշահոտությունը, Twitter- ում նշում է օդային նավահանգիստը: