15/01/2020 12:39
Սոցապնախարարությունը մոտ 400 միլիոն դրամ է հատկացրել պարգևատրումների համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է 2019 թվականի պարգևավճարների գումարի չափը։
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ապարատի) մասով 2019 թվականին վճարվել է պարգևատրում՝ 119 միլիոն 251 հազար 700 դրամ՝ «Աշխատողների աշխատավարձեր հավելավճարներ» հոդվածով, 210 միլիոն 715 հազար 700 դրամ՝ Պարգևատրումներ` «դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով և 43 միլիոն 17 հազար 300 դրամ՝ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածում (ընդհանուր՝ 372 միլիոն 984 հազար 700 դրամ Aysor.am)», - ասված է նախարարության պատասխանում։
Նախարարությոնից հայտնել են նաև, որ ներկայացված տվյալները չեն ներառում Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տվյալները։