16/01/2020 13:49
Առաջիկայում ԱԺ կբերվի Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդի թույլտվության հարցը. Հովհաննես Մովսիսյան
Հանրային հեռուստառադիոխորհուրդը գումար է ստացել վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդից, որպեսզի վարկանիշ չափող ընկերությունում աուդիտ անցկացվի, «Աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Սա շատ կարևոր է ընդհանուր դաշտի զարգացման համար, քանի որ չափումներից շատ բան է կախված։ Աուդիտի գործընթացը կսկսվի առաջիկայում։ Մենք, ի վերջո, կիմանանք՝ ինչ է կատարվել։ Ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, Հայաստանում ևս ռեյթինգ չափող ընկերությունը պետք է ընտրվի անկախ, միջազգային մրցույթի միջոցով», - ասաց նա։
Հովհաննես Մովսիսյանը հիշեցրեց, որ առաջիկայում ԱԺ կբերվի Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդի թույլտվության հարցը։