16/01/2020 12:49
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Պաշտպան
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Գիշերվա ժամը 11-ի տվյալներով պարոն Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում», - ասաց Լևոն Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ երեկ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։
Դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումն, ըստ որի՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։