16/01/2020 09:43
«Հրապարակ». Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում
«Հրապարակ» թերթի աղբյուրն ասում է, որ Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում։ ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ-ին դիմել է անձեռնմխելիության և 300.1 հոդվածի խնդրով։
«ՄԻԵԴ-ում գործընթացը երկար է տևում, ՀՀ դատախազությունից, փաստաբաններից պետք է կարծիքներ ստանան, նոր պատասխանեն։ Որոշումը կլինի մարտի 23-24-ի միջակայքում, ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա այն մինչև փետրվարի վերջ կգա», - ասել է թերթի աղբյուրը:
«2 կառույցի կարծիքն էլ իրավական ուժ չունի, ի՞նչ «անակնկալի» մասին է խոսքը։ «Այո, դրանք խորհրդատվական են, սակայն որևէ պետական մարմին, դատարան թեկուզ խորհրդատվական կարծիքի դեմ որոշում չի կայացնի, դրանք այնքան հեղինակավոր կառույցներ են, որ նրանց դեմ չեն գնա: Կարծիքներն ստանալուց հետո ՍԴ-ն պետք է որոշի՝ օրենքը (մեղադրանքը) համապատասխանո՞ւմ է ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ, եթե որոշում կայացրեց, որ չի համապատասխանում, մեղադրանքը պետք է կարճվի»: Իսկ Հրայրին կձերբակալե՞ն՝ չէ որ անձեռնմխելի է։ «Իրենք արդեն մեղադրանք առաջադրելիս անցել են անձեռնմխելիության նորմի վրայով, բայց կարծում եմ՝ չեն ձերբակալի՝ միջազգային աղմուկից ելնելով»», - գրում է թերթը: