16/01/2020 18:53
Զարիֆը եվրոպական երկրներին մեղադրում է Թրամփի «ախորժակը գրգռելու» համար
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեղադրել է Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում բարոյական սկզբունքների բացակայության համար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նա հայտարարել է, որ «Եվրոպական եռյակը» «վաճառել է ԳՀՀԾ-ի մնացորդները»՝ վախենալով Միացյալ Նահանգների կողմից նոր տուրքերի սահմանումից:
«Եթե ցանկանում եք վաճառել ձեր անձեռնմխելիությունը, ապա հառաջ: Բայց մի ձևացրեք բարոյական սկզբունքներ, կամ օրինական հիմքեր: Դուք դրանք չունեք», - հայտարարել է Զարիֆը Twitter-ում:
Նա ավելացրել է, որ եվրոպական երկրները միայն «գրգռում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ախորժակը»: