16/01/2020 18:45
Ահաբեկիչներն Իդլիբում և Հալեպում հարձակվել են հումանիտար միջանցքների վրա
Ահաբեկչական խմբավորումները հարձակվել են հումանիտար միջանցքների վրա, որոնք բաց են Սիրիայի Իդլիբ և Հալեպ նահանգներում զինյալների կողմից վերահսկվող տարածքներից խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական պաշտոնական աղբյուրին:
«Ահաբեկիչները հարձակվել են հումանիտար միջանցքների վրա, որոնք բաց են ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներից խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար: Նրանք փորձում են թույլ չտալ, որ խաղաղ բնակիչները հեռանան, որպեսզի նրանց օգտագործեն որպես մարդկային վահան», - հայտնել է նա:
Ըստ սիրիական բանակի ներկայացուցչի՝ ահաբեկիչներն օգտագործում են նման մարտավարություն՝ իմանալով, որ խաղաղ բնակիչների առկայությունը դժվարացնում է պատասխան գործողությունները ընդդեմ զինյալների այն դիրքերի, որոնցից նրանք կրակում են դեպի բնակավայրեր: