16/01/2020 13:54
ԱՄՆ-ն վերսկսել է Իրաքի հետ համատեղ գործողություններն ԻՊ-ի դեմ
ԱՄՆ-ի զինված ուժերը վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողություններն «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ, որոնք ընդհատվել էին հունվարի սկզբին, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի երկու անանուն բարձրաստիճան զինվորականների:
Ըստ նրանց՝ ԱՄՆ-ն և Իրաքը կրկին սկսել են գործողություններն իրականացնել չորեքշաբթի: Նրանք ընդգծել են, որ զինված ուժերը ցանկանում են որքան հնարավոր է շուտ վերսկսել դրանք, որպեսզի «ճնշեն ցանկացած հաղթանակի մասին քարոզչությունը» ԻՊ-ի կողմից՝ այս ոլորտում ԱՄՆ-իրաքյան համագործակցության կասեցումից հետո: