16/01/2020 18:13
Ռոհանի. Իրանը հարստացնում է ուրանն ավելի մեծ ծավալներով, քան մինչև ԳՀՀԾ գործարքի կնքումը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրն այժմ հարստացնում է ուրանն ավելի մեծ ծավալներով, քան մինչ միջուկային գործարքի կնքումը:
«Այժմ միջուկային էներգետիկայի բնագավառում մենք սահմանափակումներ չունենք: Մեր միջուկային արդյունաբերության տեսանկյունից մեր պայմաններն այժմ շատ ավելի լավն են, քան գործարքից առաջ», - ասել է Ռոհանին՝ Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր ասամբլեայի նիստում:
Իրանի նախագահը նաև նշել է, որ երկրի համար դժվար է եղել միջուկային գործարքի պարտավորությունները կրճատելու որոշումը: