16/01/2020 19:13
Ռուսաստանի դեսպանատունը Լիբանանում անկարգությունների կենտրոնում է
Լիբանանում անկարգություններ են: Պատճառը երկրում տիրող քաղաքական և ֆինանսական ճգնաժամն է: Անցյալ տարվանից ի վեր իշխանությունները չեն կարողանում կազմել կառավարություն, և երկիրը կանգնած է դեֆոլտի առջև:
Առնվազն 35 վիրավոր կա ցուցարարների շրջանում և 15՝ իրավապահների կողմից: Կարմիր խաչը հրապարակել է Բեյրութում Ռուսաստանի դեսպանատան մոտ բախումներից տուժածների ցուցակը: Խռովությունները տևել են մի քանի ժամ: Ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, նրանք պատասխանել են արցունքաբեր գազով: Չնայած այն հանգամանքին, որ դեսպանատան տարածքում մի քանի պետարդա է պայթել՝ ռուս դիվանագետները չեն տուժել:
«Բողոքի ցույցի մասնակիցների ամբոխը եկել էր ոստիկանության շտաբ-բնակարանի մոտ՝ հանրահավաք կազմակերպելու համար: Մենք գտնվում ենք այս շենքի անմիջապես հարևանությամբ, այնպես որ մենք էպիկենտրոնում ենք: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, դա նաև մեզ է հասել: Դեսպանատան շենքը չի վնասվել», - ասել է Լիբանանում Ռուսաստանի դեսպանատան կցորդի խորհրդական Վյաչեսլավ Մախսուդովը:
Ռուսաստանի դեսպանատունը ցուցարարների թիրախը չի եղել: Պարզապես այն գտնվում է այն կենտրոնի կողքին, որտեղ տանում են անկարգությունների ձերբակալված մասնակիցներին: