16/01/2020 17:56
Միխայիլ Միշուստինը խոստացել է, որ ՌԴ կառավարությունում զգալի փոփոխություններ են լինելու
Ռուսաստանի վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը Կոմունիստական կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունում զգալի փոփոխություններ են լինելու` թե՛ կազմի, թե՛ կառուցվածքի առումով, РИА Новости-ին պատմել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կորնիենկոն:
«Նա ասել է, որ կլինեն լուրջ, կտրուկ փոփոխություններ, բայց դեռևս ոչ մի ազգանուն չի նշել», - ասել է պատգամավորը:
Այնուամենայնիվ, Կորնիենկոն ենթադրում է, որ Կառավարության ապագա կազմի մասին ինչ-որ բան հայտնի կդառնա Պետդումայում Միշուստինի թեկնածության քննարկման ժամանակ: