16/01/2020 13:31
ՌԴ վարչապետի թեկնածուն փոփոխություններ է խոստացել կառավարության կազմում
ՌԴ Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության նիստը հինգշաբթի անցել է առանց կառավարության նոր կազմում նախարարների անունների քննարկման, «Интерфакс»-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին:
«Ես ձեզ Միշուստինի խոսքերը փոխանցում եմ բառացիորեն՝ փոփոխություններ լինելու են: Բայց ինչ փոփոխություններ, նա չի բացահայտել», - ասել է Վոդոլացկին:
Խմբակցության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը հավանություն է տրվել միաձայն:
ՌԴ վարչապետի պաշտոնում երկրի դաշնային հարկային ծառայության ղեկավար Միշուստինի թեկնածությունը չորեքշաբթի առաջարկել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա դա արել է այն բանից հետո, երբ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: