16/01/2020 18:23
ՌԴ Դաշնային Խորհուրդը մեկնաբանել է «Միրոտվորեցի» բազայում Միշուստինի ներառումը
Ռուսաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Միխայիլ Միշուստինի` Ղրիմ այցելելու համար ուկրաինական սկանդալային «Միրոտվորեցի» (Խաղարարար) կայքում ընդգրկելը ոչ այլ ինչ է, քան այս տեղեկատվական ռեսուրսի ինքնագովազդը, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ղրիմի շրջանի սենատոր Սերգեյ Ցեկովը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միշուստինն ընդգրկվել է «Միրոտվորեց» կայքում՝ «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հարձակման փորձի համար»:
Սենատորն այդ կայքն անվանել է «կատակերգական ռեսուրս» և ավելացրել, որ դրան պետք չէ ուշադրություն դարձնել: