16/01/2020 10:21
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր պատախանատու առաքելության մեջ՝ միտված բարեկամ Մալթայի Հանրապետության բարգավաճմանն ու բարօրությանը:
Հայաստանը կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ գործակցության օրակարգը կհամալրվի նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովորդների»: