16/01/2020 18:35
Լեհաստանն ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնման մասին համաձայնագիրը ստորագրելու է հունվարին
Լեհաստանը մինչև հունվար վերջ կստորագրի ԱՄՆ-ից F-35 կործանիչներ ձեռք բերելու մասին համաձայնագիրը, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը՝ Լեհաստանի ռադիոյի եթերում:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը և Կոնգրեսը հավանություն են տվել Լեհաստանին 32 ամենավերջին F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքին՝ 6,5 միլիարդ դոլար արժեքով: Վերջերս Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկու երկրներն ավարտելու են բանակցությունները F-35- ի գնման վերաբերյալ՝ մինչև 2020 թվականի հունվարի վերջ:
«Մենք փաստացի արդեն ավարտել ենք բանակցությունները, կան միայն աննշան ընթացակարգային հարցեր: Համոզված եմ, որ հունվարին, այս ամսվա ընթացքում մենք կստորագրենք համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ` 32 հատ F-35 ինքնաթիռ գնելու մասին», - ասել է Բլաշակը: