16/01/2020 12:40
Թրամփն Էրդողանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում, Լիբիայում և Իրանում տիրող իրավիճակը, ներառյալ ուկրաինական ինքնաթիռի կործանումը, հայտարարել է Սպիտակ տունը՝ երկու առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցից հետո:
«Այսօր (չորեքշաբթի), նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու առաջնորդներ քննարկել են Սիրիայում անվտանգության իրավիճակը, Լիբիայում բողոքի ցույցերը, Իրանում խոցված ուկրաինական միջազգային ավիաուղիների PS752 օդանավի դեպքը» - լրագրողներին հայտնել է Թրամփի ներկայացուցիչը: