16/01/2020 17:13
Ֆրանսիացի դատաբժիշկները բողոքի ակցիա են կազմակերպել (Տեսանյութ)
Ֆրանսիայի դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի աշխատակիցներն անսովոր բողոքի ցույց են կազմակերպել Փարիզի կենտրոնում:
Նրանք փոքրիկ հարթակը վերածել են արյունալի հանցագործության վայրի՝ ցրելով մարդկային մարմնի արհեստական մասերը: Ընդ որում, նրանք կրել են պրոֆեսիոնալ սպիտակ կոստյումներ, որոնց վրա արյան հետքեր են եղել, նաև բժշկական կապույտ ձեռնոցներ:
Այսպիսով, բժշկական փորձագետները փորձել են հիշեցնել, որ իրենց աշխատանքը շատ ավելի մոտ է զինված ոստիկանությանը, քան այն սպաներինը, որոնք գրասենյակներում են աշխատում և զբաղվում թղթային աշխատանքներով: