16/01/2020 14:00
Եգիպտոսում ձերբակալվել են «Թուրքական տեղեկատվական կոմիտեի» անդամներ
Եգիպտոսի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է Թուրքիայի հետ կապված մի խումբ մարդկանց, ովքեր վարկաբեկում էին Եգիպտոսի կերպարը միջազգային ասպարեզում և զբաղվում ապօրինի այլ գործողություններով:
Ավելի վաղ Anadolu թուրքական պետական լրատվական գործակալությունը եգիպտական ոստիկանությունը չորեքշաբթի խուզարկություն է կատարել Կահիրեի իր գրասենյակում, չորս աշխատակից բերման է ենթարկել և նրանց տարել են անհայտ ուղղությամբ, ձերբակալվածների թվում՝ Թուրքիայի մեկ քաղաքացի:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է կալանքը: Անկարայում Եգիպտոսի ներկայացուցիչը շտապ կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: