16/01/2020 14:14
Ինդոնեզիայում երկու կղզիները ջրի տակ են անցել ծովի մակարդակի բարձրացման պատճառով
Երկու անմարդաբնակ կղզիները, որոնք մտնում են Հարավային Սումատրա նահանգի կազմի մեջ, անցել են ջրի տակ՝ կլիմայի փոփոխության հետևանքով ծովի մակարդակի բարձրացման պատճառով, հայտնում է Jakarta Post-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի շրջակա միջավայրի ֆորումի հայտարարությանը:
Ֆորումի փոխանցմամբ՝ Բեթեթ և Գունդուլ փոքրիկ անմարդաբնակ կղզիներն անցան ջրի տակ ՝ համապատասխանաբար գտնվելով ծովի մակարդակից 1 և 3 մետր ցածրության վրա: Նշվում է, որ Բեթեթը եղել է Բերբակ-Սեմբիլանգ ազգային պարկի կազմում:
Հաղորդվում է, որ Ինդոնեզիայի ևս չորս կղզիներ անհետացման վտանգի տակ են, եթե ջանքեր չգործադրվեն «ծովի մակարդակի բարձրացման դեմ պայքարում»: