17/01/2020 10:22
«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի սակագնի վերանայման հարցը
Սակագնի վերանայման հարցը ընկերությունում քննարկվում է, Aysor.am-ին փոխանցեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով:
Ավելի վաղ հայտնել էինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: