17/01/2020 14:24
Նպատակ է դրվում 2019-ին գրանցած արդյունքները 2020-ին կրկնապատկել. Ալեն Սիմոնյան
ՔՊ գրասենյակում կայացած «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ քննարկել ենք 2020 թավականի մեր տեսլականը, հարցեր ուղղել վարչապետին և պատասխաններ ստացել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նպատակ է դրվում 2019-ին գրանցած արդյունքները 2020 թվականին կրկնապատկել, ավելի շատ աշխատանք անել», - ասաց նա։
Ալեն Սիմոնյանը միաժամանակ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է մնացել նախորդ տարվա ԱԺ աշխատանքից։
Հարցին՝ քննարկվել է արդյոք սահմանադրական փոփոխությունների հարցը, բանախոսը բացասական պատասխան հչեցրեց՝ նշելով, որ հանդիպման ընթացքում հանձնարարականներ չեն տրվել։